Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Յակոբ Մուդենդան:
Reuters-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր կերպով:
Այս անակնկալ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանը քննարկում էր Մուգաբեի իմպիչմենտի հարցը: Անցած շաբաթ զինվորականների ձեռնարկած քայլերից հետո նույնիսկ, երբ վերջիններս փաստացի վերահսկողություն էին հաստատել քաղաքացիական կառավարության հանդեպ, Մուգաբեն հրաժարվել էր հրաժարական տալ:
Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի առաջնորդն է երկրի անկախությունից՝ 1980թ-ից, ի վեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



