Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ
ОБЩЕСТВОՈստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները:
Մասնավորապես` նա քոլեջ է ընդունել իր ազգականներից մեկին, որն առհասարակ դասերին չի հաճախել, ոչ մի քննության չի մասնակցել, չի հանձնել դրանք, բայց այս տարվա հունիսին ստացել է դիպլոմ:
Ավելին, ոստիկանության ԿՀԴՊՎ գլխավոր վարչության ու Ծաղկաձորի բաժանմունքի ոստիկաններն համատեղ պարզել են, որ քոլեջի տնօրենի ազգականը 2014-2017 թվականներին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն փաստաթղթերում նշվել է հակառակը ու կեղծ տեղեկությունների հիման վրա նրան տրվել է դիպլոմ:
Կատարվում է հետաքննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



