Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ
SOCIETYՈստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը չարաշահել է իր լիազորությունները:
Մասնավորապես` նա քոլեջ է ընդունել իր ազգականներից մեկին, որն առհասարակ դասերին չի հաճախել, ոչ մի քննության չի մասնակցել, չի հանձնել դրանք, բայց այս տարվա հունիսին ստացել է դիպլոմ:
Ավելին, ոստիկանության ԿՀԴՊՎ գլխավոր վարչության ու Ծաղկաձորի բաժանմունքի ոստիկաններն համատեղ պարզել են, որ քոլեջի տնօրենի ազգականը 2014-2017 թվականներին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն փաստաթղթերում նշվել է հակառակը ու կեղծ տեղեկությունների հիման վրա նրան տրվել է դիպլոմ:
Կատարվում է հետաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



