Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նա հաստատել է, որ Լեհաստանը չի երկարաձգի ռուսական գազի ներկրման պայմանագիրը, որն ավարտվում է 2022թ.: «Մենք այլ երկրներին, մասնավորապես, Խորվաթիային, կոչ ենք անում Ադրիատիկ ծովում գազային տերմինալ հիմնել, ինչը Եվրոպայի այդ հատվածը կապահովի այլ երկրներից ստացվող գազով»,- նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:
Վաշչիկովսկին հավելել է, որ Վարշավան ընդունել է այդ հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության տեխնիկական ծրագիր:
Լեհաստանը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործում, որից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետրը ներմուծում է Ռուսաստանից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



