Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նա հաստատել է, որ Լեհաստանը չի երկարաձգի ռուսական գազի ներկրման պայմանագիրը, որն ավարտվում է 2022թ.: «Մենք այլ երկրներին, մասնավորապես, Խորվաթիային, կոչ ենք անում Ադրիատիկ ծովում գազային տերմինալ հիմնել, ինչը Եվրոպայի այդ հատվածը կապահովի այլ երկրներից ստացվող գազով»,- նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:
Վաշչիկովսկին հավելել է, որ Վարշավան ընդունել է այդ հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության տեխնիկական ծրագիր:
Լեհաստանը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործում, որից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետրը ներմուծում է Ռուսաստանից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



