Զիմբաբվեի նախագահը տնային կալանքի տակ է
МЕЖДУНАРОДНОЕԶիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն կառավարող կուսակցությունը հաստատել է, որ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն և նրա տիկինը՝ Գրեյսը, տնային կալանքի են վերցվել երկրի զինվորականության կողմից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահ Մուղաբեն Զիմբաբվեի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրել էր դավաճանության և խռովություններ հրահրելու մեջ, ինչից հետո, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, բանակն անցել էր պատասխան գործողությունների՝ արգելափակելով կառավարական շենքերը, խորհրդարանը, դատարանները՝ միաժամանակ նախագահական ընտանիքին տնային կալանքի ենթարկելով: Միաժամանակ՝ բանակը հայտարարել է, որ պատահածը չի կարելի պետական հեղաշրջում համարել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



