Զիմբաբվեի նախագահը տնային կալանքի տակ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն կառավարող կուսակցությունը հաստատել է, որ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն և նրա տիկինը՝ Գրեյսը, տնային կալանքի են վերցվել երկրի զինվորականության կողմից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահ Մուղաբեն Զիմբաբվեի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրել էր դավաճանության և խռովություններ հրահրելու մեջ, ինչից հետո, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, բանակն անցել էր պատասխան գործողությունների՝ արգելափակելով կառավարական շենքերը, խորհրդարանը, դատարանները՝ միաժամանակ նախագահական ընտանիքին տնային կալանքի ենթարկելով: Միաժամանակ՝ բանակը հայտարարել է, որ պատահածը չի կարելի պետական հեղաշրջում համարել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



