ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին չվիրահատվել և դեղեր չգնել Ադրբեջանում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին, որոնք Ադրբեջան են այցելում, չվիրահատվել այդ երկրում և դեղեր չգնել Ադրբեջանի դեղատներից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևը, որը մեկնաբանելով այս հայտարարությունը նշել է` դա ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհուրդն է իր քաղաքացիներին:
«Ամեն դեպքում Ադրբեջանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն օգտվում են Ադրբեջանի առողջապահական համակարգից, քանի որ աշխարհում չկա այնպիսի վիրահատություն, որը չի արվում Ադրբեջանում», ասել է Աղաևը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելանում են մասնավոր կլինիկաները: Այժմ գործում են 875 բժշկական և 2300-ից ավելի դեղագործական ձեռնարկություններ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



