ԱՄՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին չվիրահատվել և դեղեր չգնել Ադրբեջանում
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին, որոնք Ադրբեջան են այցելում, չվիրահատվել այդ երկրում և դեղեր չգնել Ադրբեջանի դեղատներից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևը, որը մեկնաբանելով այս հայտարարությունը նշել է` դա ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհուրդն է իր քաղաքացիներին:
«Ամեն դեպքում Ադրբեջանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն օգտվում են Ադրբեջանի առողջապահական համակարգից, քանի որ աշխարհում չկա այնպիսի վիրահատություն, որը չի արվում Ադրբեջանում», ասել է Աղաևը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելանում են մասնավոր կլինիկաները: Այժմ գործում են 875 բժշկական և 2300-ից ավելի դեղագործական ձեռնարկություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



