Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
ПОЛИТИКАԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:
Միջոցառման բանախոսները նշել են, որ գրասեր հանրության դատին հանձնված վիպասքի ու բանաստեղծությունների ժողովածուի հիմքում իրական կերպարներ են, որոնց հետ է մեծացել արձակագիրն ու որոնց պատմությունները ևս իրական են և հոգեհարազատ շատերին:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքների ստեղծման ու տարածման համար և ծննդյան 65-ամյակի առթիվ արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ներկաներին ուղղված իր խոսքում Ռոլանդ Շառոյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու կարևոր այս օրն իր կողքին լինելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
5
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов



