Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:
Միջոցառման բանախոսները նշել են, որ գրասեր հանրության դատին հանձնված վիպասքի ու բանաստեղծությունների ժողովածուի հիմքում իրական կերպարներ են, որոնց հետ է մեծացել արձակագիրն ու որոնց պատմությունները ևս իրական են և հոգեհարազատ շատերին:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքների ստեղծման ու տարածման համար և ծննդյան 65-ամյակի առթիվ արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ներկաներին ուղղված իր խոսքում Ռոլանդ Շառոյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու կարևոր այս օրն իր կողքին լինելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



