Հայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով
ОБЩЕСТВОՀայաստանի կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարեց`նպատակ ունենալով փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», - ասաց Լևոն Ալթունյանը:
http://armenpress.am/arm/news/
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



