Հայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով
SOCIETYՀայաստանի կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարեց`նպատակ ունենալով փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», - ասաց Լևոն Ալթունյանը:
http://armenpress.am/arm/news/
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



