Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքիայի ազդեցության ավելացմամբ ավելի շատ Աջարիայում են մտահոգված, քան Ջավախքում. Արսեն Խառատյան

ПОЛИТИКА

Վրաստանի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման արդյունքում Ջավախքը դժվար թե դառնա թուրքական ազդեցության գոտի: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ գուցե վերջին շրջանում թուրքական, ադրբեջանական լծակները Վրաստանում մեծացել են, բայց դա հիմնականում վերջինիս՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով է:

«Ջավախքի միջով անցնող երկաթգիծը, հիշեցնեմ, նախ Վրաստանի միջով է անցնում, և դա կարևոր հանգամանք է: Իսկ ավելի լավ չէ՞, որ այդ երկաթգիծը Ջավախքով անցնի: Ի՞նչ եք կարծում՝ լավ կլիներ, որ այդ երկաթգիծն անցներ Աջարիայո՞վ, դրանից Ջավախքն ավելի շա՞տ էր շահելու»,- ասաց նա՝ նշելով, որ իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ Գյումրի-Կարս երկաթգիծը աշխատեր, բայց քանի դեռ դա չի եղել, ներկայիս իրավիճակին չպետք է այդքան քննադատորեն վերաբերվել:

Արսեն Խառատյանի խոսքով՝ հիմա ջավախահայությունը և ընդհանրապես վիրահայությունը շատ ավելի լուրջ վտանգների առջև է կանգնած, քան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումն է: Ըստ նրա՝ վիրահայերն ունեն կրթական, մշակութային ժառանգության պահպանման, Վրաստանի լիարժեք քաղաքացի լինելու և Վրաստանի կյանքում լիարժեք ներգրավված լինելու խնդիրներ:

Արսեն Խառատյանը նկատեց, որ ջավախահայության համար այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում նշյալ երկաթգծի շահագործումը: Այլ բան է, որ մտահոգություններ կան, որ հնարավոր է՝ Վրաստանի տարածքում մարդիկ առևանգվեն և տեղափոխվեն երրորդ երկիր: «Հիշում ենք, թե ինչպես ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին Թբիլիսիից առևանգեցին և Ադրբեջան փոխանցեցին»,- ասաց նա:

Երկաթգծի շահագործումը նաև Ջավախքի տարածքով, Արսեն Խառատյանի խոսքով, առանձնապես զբաղվածության խնդիր չի լուծում՝ մի քանի կայարան է, մեծ թվով մարդկային ռեսուրս չի պահանջում։

«Այլ հարց է, որ Ջավախքում արտադրվող կարտոֆիլը, որը շատ հայտնի է, կարտահանվի այդ երկաթուղով»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը ևս համաձայնեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից օգտվել Հայաստանի քաղաքացիներին ոչ ոք չի կարող արգելել: Հակառակ դեպքում, ըստ նրա, սկանդալ կառաջանա:

Արդյո՞ք Վրաստանի իշխանությունները կպաշտպանեն իրենց ազգությամբ հայ քաղաքացիներին, եթե նրանց համար խնդիրներ ստեղծվեն երկաթգծից օգտվելիս. այս հարցին ի պատասխան՝ Արսեն Խառատյանը նշեց, որ իրականում հիմա էլ Ջավախքում արտադրված կարտոֆիլն արտահանվում է Թուրքիա: 

«Դրա որակը շատ լավ է, և ուրեմն բիզնեսն այդ խնդիրը լուծելու է»,- նշեց նա:

Վրաստանում ներդրումների արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության մեծացումը, Արսեն Խառատյանի խոսքով, գուցե պետք է մտահոգի Հայաստանին, սակայն ըստ նրա, ստեղծված իրավիճակն արտասովոր չէ․ նա միևնույն ժամանակ նկատեց, որ ինչպես Հայաստանն է հայտնվել ռուսական ազդեցության գոտում, այնպես էլ Վրաստանն է հայտնվել Թուրքիայի ազդեցության գոտում:

«Եվ՛ մենք, և՛ Վրաստանը, և ընդհանրապես այս տարածաշրջանում ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրները դիվերսիֆիկացիայի խնդիր ունեն՝ ինչպես քաղաքական ոլորտում, այնպես էլ տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում»,- նշեց Արսեն Խառատյանը:

Թուրքայի՝ Ջավախքում ազդեցության մեծացման հետ կապված, ըստ նրա, առավել շատ մտավախություններ ունեն և դրանց մասին խոսում են Ջավախքից դուրս ապրող ջավախահայերը: 

«Եթե իհարկե խոսք է գնում այն մասին, որ հայերին՝ աշխատասեր ժողովրդին ուզում են փոխել այլ մարդկանցով, իսկ այդ խնդիրը բարձրացվել է թուրքերի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններում, ապա դա կարող է ինչ-որ անհանգստությունների առիթ դառնալ, բայց մինչ այդ, չկա նման խնդիր: Համենայնդեպս, ընդհանուր առմամբ երկրում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ է, բայց ավելի շատ Աջարիայում են այդ ազդեցության մեծացմամբ մտահոգված, քան Ջավախքում»,-ասաց նա։

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»