Հնդկաստանում դեռահասը կտրել է յոթնամյա աշակերտի կոկորդը՝ հույս ունենալով հետաձգել քննությունները
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանում դեռահաս է ձերբակալվել, որը կտրել է յոթնամյա աշակերտի կոկորդը՝ հույս ունենալով հետաձգել քննությունները, փոխանցում է AFP-ը։
16-ամյա դեռահասին, որը հույս է ունեցել այդպիսով հետաձգել առաջիկա քննություններն ու ծնողների եւ ուսուցչի հանդիպումը, մեղադրում են աշակերտի սպանության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Դելիից ոչ հեռու գտնվող մասնավոր դպրոցում։
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր ավտոբուսի վարորդին՝ ենթադրելով, որ նա է սպանել տղային, երբ վերջինս դիմադրել է սեռական ոտնձգության ժամանակ։ Սակայն հիմա ոստիկանների մոտ հայտնվել են ապացույցներ, որ ցածր առաջադիմությամբ աշակերտը սպանել է երեխային , որպեսզի հետաձգի առաջիկա քննություններն ու ծնողների եւ ուսուցչի հանդիպումը։ Ոստիկանության տվյալներով, դեռահասը խոստովանել է մեղքը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



