Հնդկաստանում դեռահասը կտրել է յոթնամյա աշակերտի կոկորդը՝ հույս ունենալով հետաձգել քննությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում դեռահաս է ձերբակալվել, որը կտրել է յոթնամյա աշակերտի կոկորդը՝ հույս ունենալով հետաձգել քննությունները, փոխանցում է AFP-ը։
16-ամյա դեռահասին, որը հույս է ունեցել այդպիսով հետաձգել առաջիկա քննություններն ու ծնողների եւ ուսուցչի հանդիպումը, մեղադրում են աշակերտի սպանության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Դելիից ոչ հեռու գտնվող մասնավոր դպրոցում։
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր ավտոբուսի վարորդին՝ ենթադրելով, որ նա է սպանել տղային, երբ վերջինս դիմադրել է սեռական ոտնձգության ժամանակ։ Սակայն հիմա ոստիկանների մոտ հայտնվել են ապացույցներ, որ ցածր առաջադիմությամբ աշակերտը սպանել է երեխային , որպեսզի հետաձգի առաջիկա քննություններն ու ծնողների եւ ուսուցչի հանդիպումը։ Ոստիկանության տվյալներով, դեռահասը խոստովանել է մեղքը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



