Քաբուլում զինված մարդիկ հարձակում են գործել մասնավոր հեռուստաընկերության վրա
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում զինված մարդկանց խումբը հարձակվել է մայրաքաղաք Քաբուլի հեռուստատեսային կայանի վրա: BBC-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:
Ականատեսները պատմում են, որ հարձակվողները նռնակներ են նետել և կրակ են բացել հրազենից Shamshad մասնավոր հեռուստաալիքի տարածքում:
Հեռուստաալիքի թղթակիցներից մեկը, որին հաջողվել է փախչել, հայտնել է, որ հարձակվողները դեռ գտնվում են շենքում, որտեղից կրակոցի ձայներ են հնչում:
«Իմ գործընկերներից ոմանք սպանվել և վիրավորվել են: Ինձ հաջողվել է փախչել», - ասել է Հաշմաթ Իստանկզաին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2-5 մարդ է զոհվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հարձակումն սկսվել է հեռուստաալիքի շենքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունով, որից հետո հարձակվողները ներխուժել են շենք և կրակ բացել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



