Քաբուլում զինված մարդիկ հարձակում են գործել մասնավոր հեռուստաընկերության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում զինված մարդկանց խումբը հարձակվել է մայրաքաղաք Քաբուլի հեռուստատեսային կայանի վրա: BBC-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ կան:
Ականատեսները պատմում են, որ հարձակվողները նռնակներ են նետել և կրակ են բացել հրազենից Shamshad մասնավոր հեռուստաալիքի տարածքում:
Հեռուստաալիքի թղթակիցներից մեկը, որին հաջողվել է փախչել, հայտնել է, որ հարձակվողները դեռ գտնվում են շենքում, որտեղից կրակոցի ձայներ են հնչում:
«Իմ գործընկերներից ոմանք սպանվել և վիրավորվել են: Ինձ հաջողվել է փախչել», - ասել է Հաշմաթ Իստանկզաին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2-5 մարդ է զոհվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հարձակումն սկսվել է հեռուստաալիքի շենքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունով, որից հետո հարձակվողները ներխուժել են շենք և կրակ բացել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



