Յուրա Մովսիսյանը մտադիր չէ նստել պահեստայինների նստարանին. նա առաջարկներ ունի այլ ակումբներից
СПОРТ«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջարկներ ունի այլ ակումբներից և մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ: «Այս իրավիճակում ես չեմ պատրաստվում նստել պահեստայինների նստարանին: Վստահաբար կարող եմ ասել, որ դա տեղի չի ունենա: Իմ ներկայացուցիչները տվյալ իրավիճակը կքննարկեն ակումբի ղեկավարության հետ: Ես ունեմ առաջարկներ այլ թիմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ի կայքը:
Անցած մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում անցկացրած 28 խաղում խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



