Յուրա Մովսիսյանը մտադիր չէ նստել պահեստայինների նստարանին. նա առաջարկներ ունի այլ ակումբներից
SPORT«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջարկներ ունի այլ ակումբներից և մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ: «Այս իրավիճակում ես չեմ պատրաստվում նստել պահեստայինների նստարանին: Վստահաբար կարող եմ ասել, որ դա տեղի չի ունենա: Իմ ներկայացուցիչները տվյալ իրավիճակը կքննարկեն ակումբի ղեկավարության հետ: Ես ունեմ առաջարկներ այլ թիմերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մովսիսյանի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ի կայքը:
Անցած մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում անցկացրած 28 խաղում խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



