Սիրիայի բանակը շարժվում է դեպի Աբու–Քեմալ՝ ԴԱԻՇ–ի վերջին հենակետը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի բանակը և դաշնակից ուժերը Իրաքի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված Աու–Քեմալ քաղաքից ընդամենը 30 կմ հարավում են կանգնած և շարժվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի ուղղությամբ: Այս պահին բանակը ջանում է ազատագրել Աքաշ նավթահանքերը, իսկ ավելի վաղ վերահսկողություն էր հաստատել նավթի պոմպամղման «Տ–2» կայանում ու դրան հարակից տարածքում: Հաղորդվում է նաև, որ Իրաքի ռազմաօդային ուժերն աջակցում են Աու–Քեմալի վրա հարձակվող սիրիական զորամասերին, իսկ շիա Ալ–Հաշդ աշ–Շաաբի կազմավորումները կրակ են բացում ահաբեկիչների հրոսակների ուղղությամբ՝ ահաբեկիչներին արգելելով Իրաքի տարածք անցնել: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը Սիրիայի բանակն արդեն իսկ ազատագրել է Աբու–Քեմալի հարևանությամբ գտնվող Էլ–Քաիմ քաղաքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



