Սիրիայի բանակը շարժվում է դեպի Աբու–Քեմալ՝ ԴԱԻՇ–ի վերջին հենակետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի բանակը և դաշնակից ուժերը Իրաքի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված Աու–Քեմալ քաղաքից ընդամենը 30 կմ հարավում են կանգնած և շարժվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի ուղղությամբ: Այս պահին բանակը ջանում է ազատագրել Աքաշ նավթահանքերը, իսկ ավելի վաղ վերահսկողություն էր հաստատել նավթի պոմպամղման «Տ–2» կայանում ու դրան հարակից տարածքում: Հաղորդվում է նաև, որ Իրաքի ռազմաօդային ուժերն աջակցում են Աու–Քեմալի վրա հարձակվող սիրիական զորամասերին, իսկ շիա Ալ–Հաշդ աշ–Շաաբի կազմավորումները կրակ են բացում ահաբեկիչների հրոսակների ուղղությամբ՝ ահաբեկիչներին արգելելով Իրաքի տարածք անցնել: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը Սիրիայի բանակն արդեն իսկ ազատագրել է Աբու–Քեմալի հարևանությամբ գտնվող Էլ–Քաիմ քաղաքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



