Դիլիջանի ոլորաններին բեռնատարը կողաշրջվել է
ОБЩЕСТВОՆոյեմբերի 6-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սեւան հատվածի 18-րդ կմ-ին (երկրորդ ոլորան) «ԶԻԼ 130» մակնիշի 35 GS 108 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Բ.) կողաշիջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի անցանելի. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել ավտոմեքենան:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



