Դիլիջանի ոլորաններին բեռնատարը կողաշրջվել է
SOCIETYՆոյեմբերի 6-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սեւան հատվածի 18-րդ կմ-ին (երկրորդ ոլորան) «ԶԻԼ 130» մակնիշի 35 GS 108 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Բ.) կողաշիջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի անցանելի. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել ավտոմեքենան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



