Մոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը
СПОРТՄոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը, որը նվիրված է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկությունն անցկացվում է մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների շրջանում: Մրցաշարին մասնակցում են 11 երկրների շախմատիստներ:
Պատանիների մրցաշարում աղյուսակը գլխավորում է Արմեն Բարսեղյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Արամ Երիցյանը, Իվան Սկիցկոն և Ազատ Նուրմամեդովը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
Աղջիկների մրցաշարում առաջատարն է Արինա Կուզիչը, ով իր ակտիվում ունի 3.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



