Մոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը
SPORTՄոսկվայում մեկնարկել է Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը, որը նվիրված է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գավաթի խաղարկությունն անցկացվում է մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների շրջանում: Մրցաշարին մասնակցում են 11 երկրների շախմատիստներ:
Պատանիների մրցաշարում աղյուսակը գլխավորում է Արմեն Բարսեղյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Արամ Երիցյանը, Իվան Սկիցկոն և Ազատ Նուրմամեդովը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
Աղջիկների մրցաշարում առաջատարն է Արինա Կուզիչը, ով իր ակտիվում ունի 3.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
3
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
4
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



