Էրդողանի ղեկավարած Թուրքիան ԵՄ անդամ չի կարող լինել. Օզդեմիր
ПОЛИТИКАԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Բոլոր խելքը գլխին մարդիկ գիտեն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Թուրքիայում գերմանացի գերիներին ազատ արձակելու նպատակով»,- հայտարարել է Օզդեմիրը:
Ազգությամբ թուրք պատգամավորը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակներից պետք է լինի Թուրքիայում կալանավորված գերմանացիների ազատ արձակումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



