Էրդողանի ղեկավարած Թուրքիան ԵՄ անդամ չի կարող լինել. Օզդեմիր
ՔԱՂԱՔԱԿԱՆԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Բոլոր խելքը գլխին մարդիկ գիտեն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Թուրքիայում գերմանացի գերիներին ազատ արձակելու նպատակով»,- հայտարարել է Օզդեմիրը:
Ազգությամբ թուրք պատգամավորը հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակներից պետք է լինի Թուրքիայում կալանավորված գերմանացիների ազատ արձակումը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



