Պուտինը հայտնել է՝ ինչ հարցեր է քննարկել Ռոհանիի և Ալիևի հետ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրանում իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների՝ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են անվտանգության, իրանական միջուկային ծրագրի և սիրիական ճգնաժամի հարցերը:
«Մենք մանրամասն գնահատել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, իրանական միջուկային պայմանագրի հետ կապված հարցերը և իհարկե Սիրիայում տիրող իրավիճակը: Կցանկանայի նշել, որ Իրանի հետ աշխատում ենք բավականին արդյունավետ: Մեզ հաջողվում է համաձայնեցնել Սիրիայի հարցով մեր դիրքորոշումները», - Պուտինի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



