Պուտինը հայտնել է՝ ինչ հարցեր է քննարկել Ռոհանիի և Ալիևի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրանում իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների՝ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են անվտանգության, իրանական միջուկային ծրագրի և սիրիական ճգնաժամի հարցերը:
«Մենք մանրամասն գնահատել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, իրանական միջուկային պայմանագրի հետ կապված հարցերը և իհարկե Սիրիայում տիրող իրավիճակը: Կցանկանայի նշել, որ Իրանի հետ աշխատում ենք բավականին արդյունավետ: Մեզ հաջողվում է համաձայնեցնել Սիրիայի հարցով մեր դիրքորոշումները», - Պուտինի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



