Հրազդանում 28-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը. Shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Էդգար Մուրադյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 NS 957 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակչուհի, 45-ամյա Նարինե Գևորգյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Վարորդը այնուհետև մեղայականով ներկայացել է Ոստիկանության Հրազդանի բաժին:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



