Հրազդանում 28-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջը. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 28-ամյա Էդգար Մուրադյանը իր վարած Honda Elysion մակնիշի 35 NS 957 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակչուհի, 45-ամյա Նարինե Գևորգյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Վարորդը այնուհետև մեղայականով ներկայացել է Ոստիկանության Հրազդանի բաժին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



