Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բարզանիի հրաժարականը ոչ թե ավարտ է, այլ` սկիզբ

МЕЖДУНАРОДНОЕ

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հոկտեմբերի 28–ին նամակ է հղել տարածքային խորհրդարանին՝ օրենսդրին առաջարկելով նախապատրաստվել նոր ընտրությունների անցկացմանը: Այլ կերպ ասած՝ Բարզանին փաստացի հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ՝ հոկտեմբերի 24–ին, խորհրդարանն 8 ամսով երկարացրել էր նրա լիազորությունների ժամկետը՝ ելնելով Քուրդիստանի անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունից: Ներքաղաքական լարված իրավիճակի այսօրինակ հանգուցալուծման սցենարը, հավանաբար, օրեր շարունակ էր քննարկվել ներքաղաքական դաշտում, որովհետև խորհրդարանը նույնիսկ երկուշաբթիին չսպասեց և հենց կիրակի օրն արտահերթ նիստ հրավիրելով՝ հաստատեց նախագահի հրաժարականը: Մյուս կողմից էլ՝ տեսակետներ հնչեցին առ այն, որ և՛ քրդական առաջնորդը, և՛ օրենսդիրը չափազանց մեծ սխալ են գործում այն փխրուն իրավիճակում, երբ Բաղդադը, սոսկ 24–ժամյա զինադադարի հաստատմամբ, քրդերին իր նոր վերջնագիրն է ներկայացնում:

Բանն այն է, որ հոկտեմբերի 28–ին՝ իրաքյան Նեյնավայում (Նինվեի նահանգ՝ Մուսուլ կենտրոնով), կենտրոնական կառավարության ներկայացուցիչների և քրդական հրամանատարների մասնակցությամբ, համատեղ նիստ է հրավիրվել՝ քննարկելու սահմանային անցակետերում և իրաքյան բոլոր վիճելի տարածքներում կառավարական ուժերի ներկայության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը: Այլ կերպ ասած՝ Բաղդադը Փեշմերգայից պահանջել է հեռանալ վերոնշյալ տարածքներից և դեմոնստրատիվ կերպով է խնդիրը քննարկել ոչ թե Բարզանիի ու նրա կառավարության, այլ Փեշմերգայի հրամանատարության հետ, որն, ինչպես գիտեք, մասնատված է քրդական առաջնորդի պաշտպանության հարցում: Ճիշտ է՝ Բարզանիի մամլո քարտուղար Վահալ Ալին Reuters–ին հայտնել է, թե այդկերպ հող է նախապատրաստվում Բաղդադ–Էրբիլ դիվանագիտական աշխատանքի համար, ինչի մասին նաև Միջազգային կոալիցիայի հրամանատար Ռայան Դիլոնն էր ավելի վաղ խոսել, բայց ակնհայտ է, որ պաշտոնական Էրբիլը կամ գոնե Բարզանին, անկյուն են քշվել, ու նաև այս լույսի տակ է պետք դիտարկել վերջինիս հրաժարականը: Համենայն դեպս, այդ մասին է վկայում նաև շիական Հաշդ աշ–Շաաբի հրամանատարներից մեկի՝ BBC–ին տված հարցազրույցը, ըստ որի՝ «Բաղդադն ու Փեշմերգա՛ն են քաղաքական բանակցություններ սկսել և այդ նպատակով են ռազմական կոմիտե ձևավորել»: Անշուշտ, առաջին հայացքից այս փաստը նորմալ է դիտվում Բարզանիի հրաժարականի համատեքստում: Բայց երբ քրդական մամուլը գրում է, թե Փեշմերգան նույն պահին է մերժել Բաղդադի վերջնագիրը (ինչը հենց կառավարության ցանկությունն էր, և Փեշմերգայի մերժումն էլ, ի դեպ, պաշտոնական աղբյուրներով չի հաստատվում), իսկ Բարզանին էլ քուրդ ժողովրդին ուղղված իր շաբաթօրյա հեռուստաուղերձում է հայտարարում, որ նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո որպես փեշմերգա՛ կշարունակի քուրդ ժողովրդի անկախական պայքարին ուղղված իր գործունեությունը, ամեն բան խիստ տարօրինակ երանգ է ստանում: Ավելին՝ ընդհանրապես է խճճվում Բարզանիի խորհրդական Քեմին Քավրամիի այն հայտարարությունից հետո, թե քրդական առաջնորդն ամենևին էլ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից և կշարունակի ղեկավարել Իրաքյան Քուրդիստանի Բարձրագույն քաղաքական խորհուրդը: Մի բան, ինչը ոչ միայն ընդդիմության, այլև Քուրդիստանի ազգային անվտանգության ուժերի վրդովմունքն է առաջ բերել: Անշուշտ, ոչ թե կամ ոչ այնքան իշխանական վերադասավորումների, որքան Բարզանիի առաջացրած ներքաղաքական/հանրային պառակտման տեսքով: Sky News Arabia–ի փոխանցմամբ՝ Իրաքի անվտանգության ուժերը կիրակի օրը հայտարարել են, որ խոշոր ողբերգություն են կանխել՝ խափանելով Մասուդ Բարզանիի կողմնակիցների խորհրդարանական գրոհը, և, փառք Աստծո, որ ամեն բան ավարտվել է սոսկ խորհրդարանի նիստի ընթացքում՝ բակում հնչած մի քանի կրակոցներով...

Այսպիսով, այս պահին քրդական խնդրի հետ կապված միակ հստակ փաստն այն է, որ բացի Էրբիլ–Բաղդադ առճակատումից և դրա հետագա զարգացման անորոշությունից, Իրաքյան Քուրդիստանում նաև ներքաղաքական նոր և խիստ անկանխատեսելի պրոցեսներ են խմորվում՝ միաժամանակ բոլոր թևերի նկատմամբ հանրային անվստահության, պառակտվածության և հնարավոր քաղաքացիական առճակատման լուրջ բաղադրիչով: Մի կողմում Փեշմերգան ու անվտանգության ուժերն են, որոնց բացառմամբ որևէ կառավարություն նույնիսկ սեփական անվտանգությունը չի կարող պահպանել, մյուս կողմում՝ Բարզանին, որն իրեն փեշմերգա հայտարարելով հանդերձ՝ շաբաթօրյա հեռուստաուղերձում այդ կառույցին փաստացի դավաճան կոչեց՝ հայտարարելով, որ առանց կռվի քրդական տարածքները կառավարական ուժերին հանձնելը Փեշմերգայի հրամանատարության՝ «ժողովրդի թիկունքին խրած դավաճանական դանակ» է պետք դիտարկել

Past.am 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай