ՀՀ 2018թ. բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 307 միլիարդ եկամուտ ապահովել
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2018թ. նախագծով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Ընդ որում, եկամուտների մեծ մասը՝ շուրջ 97 տոկոսը, նախատեսվում է ապահովել ներքին ռեսուրսներով և միայն 3 տոկոսը՝ դրամաշնորհների տեսքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:
Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ դրամաշնորհները երկու մասի են բաժանվում: Առաջինը բյուջետային աջակցության դրամաշնորհներն են, մյուսը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները:
http://armenpress.am/arm/news/
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



