ՀՀ 2018թ. բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 307 միլիարդ եկամուտ ապահովել
POLITICSՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2018թ. նախագծով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Ընդ որում, եկամուտների մեծ մասը՝ շուրջ 97 տոկոսը, նախատեսվում է ապահովել ներքին ռեսուրսներով և միայն 3 տոկոսը՝ դրամաշնորհների տեսքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:
Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ դրամաշնորհները երկու մասի են բաժանվում: Առաջինը բյուջետային աջակցության դրամաշնորհներն են, մյուսը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհները:
http://armenpress.am/arm/news/
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



