Փրկարարները գտել են Շպիցբերգենի մոտ Մի-8-ի կործանման հետեւանքով զոհվածի մարմինը
МЕЖДУНАРОДНОЕՀայտնաբերվել է Շպիցբերգենի մոտ կործանված ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմի մեկ անդամի մարմինը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Շպիցբերգենի նահանգապետ Քյերսթին Ասկհոլթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զոհվածին գտել են ստորջրյա փրկարար սարքով՝ ուղղաթիռի ծովն ընկած հատվածից 130 մետր հեռու։ Զոհվածի մարմինը ծովի հատակին է։ Այն կբարձրացնենք ծովի մակերևույթ»,- հայտնել է Շպիցբերգենի նահանգապետը: «Կոնվերս Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի 5 անդամներով և Արկտիկայի ու Անտարկտիկայի ԳՀԻ 3 աշխատակիցներով, հոկտեմբերի 26-ին օդ էր բարձրացել Բարենցբուրգի Պիրամիդա բնակավայրից: Թռիչքի ընթացքում ուղղաթիռն անհետացել էր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



