Փրկարարները գտել են Շպիցբերգենի մոտ Մի-8-ի կործանման հետեւանքով զոհվածի մարմինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայտնաբերվել է Շպիցբերգենի մոտ կործանված ռուսական Մի-8 ուղղաթիռի անձնակազմի մեկ անդամի մարմինը: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Շպիցբերգենի նահանգապետ Քյերսթին Ասկհոլթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Զոհվածին գտել են ստորջրյա փրկարար սարքով՝ ուղղաթիռի ծովն ընկած հատվածից 130 մետր հեռու։ Զոհվածի մարմինը ծովի հատակին է։ Այն կբարձրացնենք ծովի մակերևույթ»,- հայտնել է Շպիցբերգենի նահանգապետը: «Կոնվերս Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի 5 անդամներով և Արկտիկայի ու Անտարկտիկայի ԳՀԻ 3 աշխատակիցներով, հոկտեմբերի 26-ին օդ էր բարձրացել Բարենցբուրգի Պիրամիդա բնակավայրից: Թռիչքի ընթացքում ուղղաթիռն անհետացել էր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



