Արմավիրի մանկապարտեզում զինված անձի մոտ մեկ պատանդ կա. Ռուստամ Գասպարյան
ОБЩЕСТВОԱրմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է: «Այս պահին ոստիկանությունը պատանդ երեխային բաց թողնելու բանակցություններ է վարում պատանդառուի հետ, ով Արմավիր քաղաքի բնակիչ է»,-ասաց Գասպարյանը:
Գասպարյանը նշեց, որ երեխային պատանդ պահող անձի ինքնությունը հայտնի է. նա Արմավիր քաղաքի բնակիչ է:
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր, որ դանակով զինված անձը հարձակվել է մանկապարտեզի երեխաների և աշխատակիցների վրա: Ահազանգը ստացվել է 16:25-ին: Ոստիկանությունը դեռևս ձեռնպահ է մնում նոր մանրամասներ հայտնելուց:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



