Արմավիրի մանկապարտեզում զինված անձի մոտ մեկ պատանդ կա. Ռուստամ Գասպարյան
SOCIETYԱրմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է: «Այս պահին ոստիկանությունը պատանդ երեխային բաց թողնելու բանակցություններ է վարում պատանդառուի հետ, ով Արմավիր քաղաքի բնակիչ է»,-ասաց Գասպարյանը:
Գասպարյանը նշեց, որ երեխային պատանդ պահող անձի ինքնությունը հայտնի է. նա Արմավիր քաղաքի բնակիչ է:
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր, որ դանակով զինված անձը հարձակվել է մանկապարտեզի երեխաների և աշխատակիցների վրա: Ահազանգը ստացվել է 16:25-ին: Ոստիկանությունը դեռևս ձեռնպահ է մնում նոր մանրամասներ հայտնելուց:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



