Իսպանիայում Հելոուինին պատրաստվում են 10 մարդու ողջ-ողջ հուղարկավորել
МЕЖДУНАРОДНОЕՀելոուինի տոնակատարության առթիվ իսպանական Ռիվաս Վասիամադրիդ քաղաքում գտնվող H2O առևտրի կենտրոնը «սարսափեցնող» մրցույթ է անցկացնելու:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ահաբեկող մրցույթը կանցկացվի «Հանգչիր» կարգախոսի ներքո և հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին հանգուցյալի դեր կատարել և մինչև 400 եվրո գումար վաստակել:
Մասնակիցները կհուղարկավորվեն առևտրի կենտրոնի տարածքում հատուկ միջոցառման համար նախապես բեմադրված գերեզմանոցում: Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ եզրափակչին 10 հոգի կմասնակցի, որոնց համար գերեզմաններ և դագաղներ կպատրաստվեն:
Հողի տակ գտնվելու յուրաքանչյուր ժամի համար մասնակիցները 100-ական եվրո գումար կստանան, մինչդեռ մրցույթի առավելագույն տևողությունը 4 ժամ է լինելու:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



