Իսպանիայում Հելոուինին պատրաստվում են 10 մարդու ողջ-ողջ հուղարկավորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀելոուինի տոնակատարության առթիվ իսպանական Ռիվաս Վասիամադրիդ քաղաքում գտնվող H2O առևտրի կենտրոնը «սարսափեցնող» մրցույթ է անցկացնելու:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ահաբեկող մրցույթը կանցկացվի «Հանգչիր» կարգախոսի ներքո և հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին հանգուցյալի դեր կատարել և մինչև 400 եվրո գումար վաստակել:
Մասնակիցները կհուղարկավորվեն առևտրի կենտրոնի տարածքում հատուկ միջոցառման համար նախապես բեմադրված գերեզմանոցում: Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ եզրափակչին 10 հոգի կմասնակցի, որոնց համար գերեզմաններ և դագաղներ կպատրաստվեն:
Հողի տակ գտնվելու յուրաքանչյուր ժամի համար մասնակիցները 100-ական եվրո գումար կստանան, մինչդեռ մրցույթի առավելագույն տևողությունը 4 ժամ է լինելու:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



