Գրենլանդական ծովում ռուսական ուղղաթիռ է կործանվել
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ բնակավայրի մոտակայքում ռուսական ուղղաթիռ է վթարվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը:
«Ութ մարդ տեղափոխող ռուսական ուղղաթիռը Բարենցբուրգից 2-3 կմ հեռավորությամբ ընկել է ծովը: Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը համակարգում է փրկարարական աշխատանքները, մանրամասներ չեն հաղորդվում», - ասվում է ծառայության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Փրկարարների տվյալներով՝ ուղղաթիռը տագնապի ազդանշան չի տվել: Այն հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
ՌԴ ԱԻՆ-ից հաստատել են, որ Մի-8 ուղղաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից Գրենլանդական ծովի տարածքում, ուր ուղևորվել էր ռուսական Պիրամիդա շրջանից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



