Գրենլանդական ծովում ռուսական ուղղաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ բնակավայրի մոտակայքում ռուսական ուղղաթիռ է վթարվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը:
«Ութ մարդ տեղափոխող ռուսական ուղղաթիռը Բարենցբուրգից 2-3 կմ հեռավորությամբ ընկել է ծովը: Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը համակարգում է փրկարարական աշխատանքները, մանրամասներ չեն հաղորդվում», - ասվում է ծառայության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Փրկարարների տվյալներով՝ ուղղաթիռը տագնապի ազդանշան չի տվել: Այն հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
ՌԴ ԱԻՆ-ից հաստատել են, որ Մի-8 ուղղաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից Գրենլանդական ծովի տարածքում, ուր ուղևորվել էր ռուսական Պիրամիդա շրջանից:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



