Նախարարության շարքային աշխատակիցներից մեկը 111 հազար դոլար գումար ունի
ОБЩЕСТВОPast.am-ը տեղեկացնում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը, ով ամռանն է վերանշանակվել այս պաշտոնւմ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ասծատրյանը հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք՝ երկու հողամաս, բնակարան, ավտոտնակ ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ 500 S» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ ու 70 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ՝ 11 միլիոն 764 հազար դրամ ու ստացվել 10 միլիոն 82 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից ու 1 միլիոն 682 հազար դրամ աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



