Նախարարության շարքային աշխատակիցներից մեկը 111 հազար դոլար գումար ունի
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը, ով ամռանն է վերանշանակվել այս պաշտոնւմ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ասծատրյանը հայտարարագրել է հինգ անուն անշարժ գույք՝ երկու հողամաս, բնակարան, ավտոտնակ ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ 500 S» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ ու 70 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ՝ 11 միլիոն 764 հազար դրամ ու ստացվել 10 միլիոն 82 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից ու 1 միլիոն 682 հազար դրամ աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



