ՌԴ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից աճուրդից հանել Այվազովսկու գողացված կտավը
КУЛЬТУРАՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա` պահանջելով, որ այդ երկրում աճուրդից հանվի Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը մասնավոր հավաքածուից գողացվել է 20 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան:
«Խոսքը Միացյալ Թագավորության խոշոր աճուրդային տներից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը աճուրդներից հանելու մասին է: Այն Մոսկվայում գողացել էին 1997 թվականին՝ մասնավոր հավաքածուից»,- ասել է նա:
Ալեքսեևան ընդգծել է, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին այս հարցում օգնություն ցուցաբերելու համար:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



