ՌԴ-ն պահանջել է Մեծ Բրիտանիայից աճուրդից հանել Այվազովսկու գողացված կտավը
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանի ներքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա` պահանջելով, որ այդ երկրում աճուրդից հանվի Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը մասնավոր հավաքածուից գողացվել է 20 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան:
«Խոսքը Միացյալ Թագավորության խոշոր աճուրդային տներից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը աճուրդներից հանելու մասին է: Այն Մոսկվայում գողացել էին 1997 թվականին՝ մասնավոր հավաքածուից»,- ասել է նա:
Ալեքսեևան ընդգծել է, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին այս հարցում օգնություն ցուցաբերելու համար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



