Երևան–Արմավիր ճանապարհին Nissan-ի ու 06-ի բախումից հետո Nissan–ը մոխրակույտի է վերածվել. 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ. shamshyan.com
ОБЩЕСТВОՔիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Nissan-ում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը:

1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



