Երևան–Արմավիր ճանապարհին Nissan-ի ու 06-ի բախումից հետո Nissan–ը մոխրակույտի է վերածվել. 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Nissan-ում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը:

1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



