Եգիպտոսում շուրջ 60 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտոսի Ալ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մղվող պայքարի ընթացքում երկրի ՆԳՆ 58 աշխատակից է զոհվել, նրանց թվում՝ 23 սպա և 35 շարքային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարության աղբյուրը:
Զոհվածները ծառայել են ազգային անվտանգության և կենտրոնական անվտանգության վարչություններում: Նրանց շարքում հատուկջոկատայինների սպայական անձնակազմի վերնախավի ներկայացուցիչներ կային, որոնք մեծ փորձ ունեին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:
Նշվում է, որ Եգիպտոսի իշխանությունները մինչ այժմ հստակ չեն հայտարարել զոհերի և տուժածների թիվը:
Ոստիկանները կրակահերթի տակ են հայտնվել Կահիրեից 135 կմ հեռավորությամբ գտնվող շրջանում, ահաբեկչական ցանցի վնասազերծման գործողությունների ժամանակ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



